Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
28.01.2014 | 16:06

Հայրենիքի անկախացմամբ ծնունդ առած, պատերազմի բովով անցած եւ պանծալի հաղթանակներ կերտած Հայոց բանակը այսօր բոլորում է հիմնադրման 22 տարին: Առկա բոլոր խնդիրներով, անգամ անընդունելի եւ հաղթահարման ենթակա երեւույթներով հանդերձ, մեր զինված ուժերը պատվով կատարում են հայրենի սահմանների պաշտպանի առաքելությունը եւ արժանիորեն հանդիսանում են հպարտության աղբյուր Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքացիների համար:

Օրերս ազգային բանակի հաղթական պատմության մեջ գրվեց եւս մեկ ինքնազոհ սխրանք. անսպասելի հարձակման ենթարկված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, գործելով գրագետ, սառնասրտորեն եւ արիաբար, ծանր վիրավոր վիճակում շարունակել էր դիմադրությունը` հնարավորություն տալով զինակիցներին կազմակերպվել և թշնամուն ետ շպրտել`պատճառելով մեծ կորուստներ:

Իմացյալ իր մահով Արմենը փառահեղ օրինակ ցույց տվեց բոլոր հասակակիցներին եւ հավաստեց, որ թեեւ կան դասալիքներ ու զինվորական ծառայությունից խուսափողներ, բայց հայ երիտասարդությունը, բացարձակ գերակշռությամբ, պատրաստ է ու կարող է Արցախյան ազատամարտի հերոսների արժանի հերթափոխ կազմել` պաշտպանեով հայրենի սահմանների անձեռնմխելիությունը, հայոց պետությունների խաղաղությունը եւ հայ ժողովրդի ստեղծագործ առօրյան:

Փա՛ռք Արմեն Հովհաննիսյանին

Փա՛ռք Հայոց բանակի զինվորներին

Փա՛ռք հայկական երկու Հանրապետություններին

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ